ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը 2016 թվականի նոյեմբերի 1-ից կազատվի Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։ Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Խաչատրյանը «ԳԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից: