Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դահլիճում «ՀԱԿ» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեցին խորհրդարանի 5 խմբակցության համատեղ հայտարարությունը, որով դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը, որպեսզի ԵՄ-ից ստացած 2 միլիոն եվրո գումարով ձեռքբերվելիք տեսանկարահանման սարքերի գործարկման հարցում աջակցություն ցույց տան: Այսինքն՝ ՄԱԿ-ն իրականացնի ընտրության օրն ընտրատարածքում կատարվելիք իրադարձություների նկարահանումն ու ուղիղ եթերի ապահովումը: Հայտարարության հրապարակմանը ներկա էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: