ԱԺ-ում այսօր «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե երկքաղաքացիություն ունեցող 95 հազարը արդյոք այն անձինք են, որոնք արտագաղթել են, Հայաստանում չեն բնակվում:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ բազաները կազմվում են ԱՎՎ-ի՝ «Օվիրի» տվյալներով, մնացածը՝ ստացվում է հյուպատոսություններից: «
Գերակշռող մարդիկ գտնվում են ՀՀ-ում ու իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցն են բարձրացնում: Հատուկ մոնիթորինգ չունենք, թե որքանն են ՀՀ-ից դուրս, բայց մոտավոր հաշվարկով նրանց 80 տոկոսը գտնվում է ՀՀ-ում»,- պատասխանեց Ոստիկանության պետի տեղակալը:
Մանրամասները՝ տեսանյութում: