Իրաքյան Քրդստանի ՆԳՆ ղեկավար Քարիմ Սինջարին հայտարարել է ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ Մոսուլի բնակիչների ապստամբության նշանների առկայության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Շատ տեղեկություններ են ստացվում քաղաքում մարդկանց ներկայության մասին, որոնք պատրաստվում են սպանել ԴԱԻՇ խմբավորման անդամներին: Որոշ գրոհայիններ սպանվել են փողոցներում»,- հայտնել է Սինջարին:
Նրա խոսքով՝ իրաքցի ուժայիններին հաջողվել է Մոսուլին մոտենալ մինչև 5 կմ հեռավորության վրա, սակայն քաղաքի շուտ ազատագրում սպասել պետք չէ:
Սինջարին նաև նշել է, որ քաղաքը պահող գրոհայինների թիվը գնահատվում է 4-8 000: