Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հոկտեմբերի 25-ին եռօրյա այցով ժամանելու է Ադրբեջան։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը, որի հաղորդմամբ՝ Զալբերը Բաքվում պաշտոնատար անձանց հետ քննարկելու է ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։
Ընդգծվում է, որ Զալբերը Բաքու ժամանելու է Երևանից, որտեղ համանման հանդիպումներ է անցկացնելու։