Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ ռուսական ռազմանավերը, որոնք շարժվում են դեպի Միջերկրական ծով, կարող են օգտագործվել Հալեպին հարվածելու համար։
Այդ մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Ռուսաստանն իրավասու է իր ուժերն ուղարկել միջազգային ջրեր։
Սակայն մենք մտահոգ ենք, որ ավիակրային այդ խումբը կարող է օգտագործվել Հալեպին հարված հասցնելու համար։ ՆԱՏՕ-ի նավերը հետևելու են սովորական ռեժիմով միջազգային այդ խմբի տեղաշարժին։ Դա սովորական պրակտիկա է»։
Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ավիակրային խումբը հոկտեմբերի 15-ին սկսել է շարժվել դեպի Հյուսիսարևելյան Ատլանտիկա և Միջերկրական ծով։ Նավախմբի մեջ մտնում է նաև «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը։