Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նոր արյուն է մտնում երկիր. Կառավարության ծրագիրն ունենալու է ՀՅԴ-ի ամբողջական աջակցությունը

ՀՅԴ-ի գնահատմամբ՝ համարձակ ու հավակնոտ է Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում մինչ կառավարության ծրագրի քննարկումը ներկայացրին իրենց խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի մասին:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք մոտ տասն օր է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, Կառավարությունն անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, իրենք էլ զուգահեռաբար իրենց մոտեցումներն էին ներկայացնում. «Երկուշաբթի օրը հանդիպել ենք վարչապետի հետ և մանրամասն խոսել ծրագրի մասին: Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի կարևորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում՝ տարբեր առումներով: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձևակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է և իրավիճակին լրիվ համարժեք»:

Ա. Վարդանյանը նաև հավելեց, որ քննարկումների ժամանակ արձանագրել են, որ ծրագրում առնվազն 90 տոկոսով ներառված են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր, և որոնք տեղ են գտել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագրում:

«Մենք ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը՝ իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, և արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաև գնահատելու ժամանակը»,- ասաց Վարդանյանը և հավելեց, որ ՀՅԴ-ն ուզում է հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում. «Նոր արյուն է մտնում երկիր, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում, մեր անկախության սերունդն իսկապես գործ ունի անելու…»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում