Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Իշխանությունն ու ոչիշխանությունը ընդլայնել են հիմնադիր կապիտալը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հրապարակումով, որում կառավարությանը ներկայացնում է իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ երկու կարևոր քայլի առաջարկ:

Ըստ այդմ, նա առաջարկում է վերացնել նախարարությունների և այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվները կոռուպցիայի ռիսկերը վերացնելու համար, և վավերացնել ապօրինի հարստացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան հոդվածը: Տեր-Պետրոսյանն իրավացիորեն արձանագրում է, որ եթե չլինի պայքար կոռուպցիայի դեմ, ապա Հայաստանում չի փոխվի ոչինչ և զգուշացնում, արդեն ոչ թե դեֆոլտով, այլ Հայաստանի ու Ղարաբաղի կորստով:

Ուշագրավ է, որ ՀԱԿ առաջնորդը ընդամենը օրերի տարբերությամբ չարագույժ տնտեսական աղետի մասին ահազանգից անցնում է կառավարությանը կառուցողական առաջարկի: Այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում նաև խորհրդարանում ուշագրավ զարգացումներին զուգահեռ: Այստեղ հայտարարվել է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությունների և ընդդիմության, կամ այսպես ասած 4+4 ֆորմատի միջև նոր համաձայնության մասին, որ վերաբերում է ընտրակեղծիքների մասին հայտարարությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն` եթե դրանք չեն ապացուցվում:

Այդպիսով, 4+4 ֆորմատն ըստ էության համաձայնության է եկել չապացուցվող հայտարարությունները քրեական պատասխանատվության ենթարկելուն, եթե դրանք արվել են դիտավորությամբ: Թե ինչպես է որոշվելու դիտավորությունը, պարզ չէ, սակայն այստեղ ակնհայտն այն է, որ ընտրական խաղի կանոնների շուրջ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությունը, երբ անցյալ օրերին թվում էր, որ մինչ այդ ձեռք բերված և ոչիշխանական ուժերի շուրթերով պատմական որակված համաձայնությունը մոտենում է տապալման, իսկ Տեր-Պետրոսյանն էլ այդ ամենը գնահատել էր որպես թատրոն:

Շատ հետաքրքրական է, որ դրանից հետո, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Տեր-Պետրոսյանը թատրոն ասելով նկատի չուներ իշխանությունների հետ ԸՕ շուրջ բանակցությունը, այլ ՏԻՄ ընտրություններն ու ԿԸՀ կազմի նշանակումը:

Եվ ահա, արդեն կառուցողական ոգով հանդես է գալիս հենց ինքը` ՀԱԿ առաջնորդը: Եվ երբ այդ զիգզագը համեմատում ենք ԸՕ շուրջ տեղի ունեցող զարգացումների զիգզագի կամ վայրիվերումների հետ, ապա ներդաշնակությունը բավականին նկատելի է, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանությունն ու ոչիշխանական ուժերը եկել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ փաթեթային փոխհամաձայնության մի նոր չափաբաժնի, կամ այսպես ասած ընդլայնել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացի համար անհրաժեշտ «հիմնադիր» կապիտալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում