Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր շարունակվեցին ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները:
«Պատկերացնենք Թևան Պողոսյանն ունի կոմունիստական գաղափարախոսություն. Ի՞նչ անեմ, որ այդ գաղափարախոությունը հաղթի Հայաստանում: Կարո՞ղ եմ այս օրենսգրքով գալ և ասել՝ պատրաստ եմ դիսկուրս վարել քաղաքական օրակարգով, ներկայացնելու իմ տեսլականը, ու կհաղե՞մ, ո՛չ: Ի՞նչ պետք է անեմ, պետք է գնամ տեղամասեր, գտնեմ ինչ-որ անհատներ, ովքեր որ այդ տեղամսերում, թաղերում ունեն ներկայացված, ազդեցություն ունեցող ընկեր, ախպեր, ծանոթ, խնամի… խոսեմ, որ եկեք լավ տղաներով մի բան անենք, գանք, հասնենք իշխանության և դրանից հետո բերենք մեր գաղափարախոսությունը: Այս օրենսգիրքը դրա մասին է… Հողը թեթև լինի այս ԸՕ-ի վրա»,- նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: