Նոբելյան մրցանակի հանձնաժողովը դադարեցրել է երգիչ Բոբ Դիլանին գրականությունից մրցանակ ստանալու մասին հայտնելու փորձերը, հայտնում է The Guardian-ը:
«Այժմ մենք ընդհանուր առմամբ ոչինչ չենք անում: Ես զանգահարել և էլեկտրոնային նամակ եմ ուղարկել նրա մոտ ներկայացուցչին, և ինձ շատ բարեկամաբար պատասխանել են: Առայժմ դա բավարար է»,- ասել է ակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Դանիուսը:
Նա նաև նշել է, որ վստահ է այն բանում, որ Դիլանը կհայտնվի հանձնման արարողությանը, և ընդգծել է, որ ամեն դեպքում նրա պատվին տեղի կունենա արարողություն: