Գիտնականները նշում են, որ կանայք այնքան են տարված սմարթֆոններով, որ մոռանում են շրջապատի՝ նույնիսկ սեփական ամուսինների մասին, հայտնում է gogetnews.info-ն:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ կանայք իրենց համար նվազագույն վնասով մի շաբաթ կանցկացնեն առանց ամուսնու, քան թե առանց սիրելի սարքի: Նրանք շաբաթական մոտ 12 ժամ ծախսում են սոցիալական ցանցերով շփվելու վրա:
Հետազոտողները նաև նկատել են, որ մնալով առանց սարքի, կանայք սկսում են ագրեսիա, սթրես և սարսափ զգալ: Հոգեբան Հիրել Շալոուն պնդում է, որ բջջային սարքերի նկատմամբ ձգտումը առաջացնում է աչքերի լարվածությունը: Սարքով ժամանակ անցկացնելու սովորությունը նաև կարող է կործանել սիրային հարաբերությունները: