Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Վարդենիսի դպրոցում «քարե դար» է. տնօրենը դասադուլի հետևում տեսնում է ինչ-որ «աբիժնիկների»

Օրերս Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլ էին արել: Մամուլն անդրադարձել խնդրին, նշվել էր, որ «91 աշակերտները հրաժարվում են դասերից, քանի որ դպրոցը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ «քարե դար» վիճակում»։ Այսօր «Առաջին լրատվական»- ի նկարահանող խումբը վերոնշյալ դպրոցում էր, որտեղ դասերը վերսկսվել էին:

Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը  մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էին աշակերտները որոշել դասադուլ անել և ինչպես է հաջողվել նրանց համոզել՝  դադարեցնել դասադուլը. «Իրոք մեր դպրոցի պայմանները շատ վատ պայմաններ են, 20 տարի է՝ դպրոցը վթարային վիճակում է: Բայց մեր իշխանությունները, Ս. Սարգսյանը ձեռնամուխ եղան, որ նոր դպրոց կառուցվի: Ես և գյուղապետը դիմել էինք պատկան մարմիններին, եկան, տեսան, որ անհնար էր վերանորոգել: Մեր պատգամավորի միջոցով դիմեցինք նախագահին, փառք Աստծո, արդեն 1 մլն դոլարից ավել գումարով կառուցվում է նոր դպրոց, որը շուտով կլինի հանրապետության լավագույն դպրոցներից: Ըստ շինարարների՝ դպրոցը մասնակի պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 10-ը: Մենք երեխաներին խոստացել ենք, որ հոկտեմբերի 10-ին նոր դպրոցում ենք դաս անելու:

Ունենք շատ լավ մանկավարժական կոլեկտիվ և շատ լավ աշակերտներ, պարզապես կան «աբիժնիկներ», որոնք բացել էին այն սենյակների դռները, որ 10-15 տարի չեն օգտագործվել և սենսացիոն տեսանյութ են նկարահանել: Դա պատիվ չի բերում այդ մարդկանց, ովքեր դա երեխաներին սովորեցրել են: Երեխաներն էլ, մենք էլ նոր դպրոց ենք պահանջում, մենք էլ ենք ուզում լավ պայամաններում աշխատել, ուղղակի չգիտեմ, թե ով էր փոթորիկ ստեղծել մի բաժակ ջրում: Ինչի՞ մասին է խոսքը, եթե նոր դպրոցը կառուցվում է:

Էսօր կան մարդիկ, որ նախընտրական կամպանիայի հետ կապված՝ ուզում են մարդկանց վրա ցեխ շպրտել, վարկաբեկել: Այս նեղ պայմաններում պետությունը 1 մլն դոլար է հատկացրել այս փոքրիկ գյուղում դպրոց կառուցեու համար, արժե՞, որ մենք այդ ձեռքբերումները ոտնատակ տանք»:

Աշակերտները մեզ հետ զրույցում նշեցին, որ ոչ ոք իրենց չի սովորեցրել դասադուլ անել. «Մենք ուզում ենք նոր դպրոց ունենալ: Շինարարությունը նորմալ տեմպով չի ընթանում: Մեր տնօրենը խոստացավ, որ 10 օրում հարցը կլուծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում