ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ այդ որոշումը կարող է ընդունվել սեպտեմբերի 29-ին:
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը, եթե Ռուսաստանը չկանգնեցնի Հալեպում Սիրիայի բանակի հարձակումը: