«Ձեզ հետ հանդիպումներից ստացած ջերմությունը, աջակցությունը և սատարումը այսօր լիահույս է դարձնում, որ մենք իրականում արդեն ընտրարշավից անցնում ենք հաղթարշավի և տեղական մակարդակով գնում ենք իշխանափոխության:
Ես խոստացել եմ, որ չեմ պատրաստվում լինել կաբինետային չինովնիկ և պատրաստվում եմ ուղղակի շփման միջոցով, մեր ամբողջ թիմով աշխատել հանուն Վանաձորի զարգացման, հանուն վանաձորցու»,- այս մասին այսօր Վանաձորում կազմակերպված հանրահավաքին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: