Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը վերականգնում է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը: Ադրբեջանի խորհրդարանի առաջին նիստի օրակարգում ընդգրկվել է «Եվրախորհրդարանի ու Ադրբեջանական Հանրապետության Միլլի մեջլիսի համագործակցության մասին» նախագիծը:
Նախագիծը քննարկվելու է սեպտեմբերի 30-ին անցկացվելիք խորհրդարանի նիստում: Ադրբեջանի խորհրդարանի՝ իրավական քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ու Ադրբեջանի միջև համագործակցության վերականգնումը կարևոր հարց է:
Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցության վերսկսումը և կարծիք է հայտնել, որ տվյալ ուղղությամբ գործադրվող ջանքերը կտան իրենց արդյունքները:
Ընդգծվում է, որ նախորդ տարի Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Ադրբեջանի դեմ»: Դրանից հետո Ադրբեջանի խորհրդարանը որոշել է դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը: