Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

100 միլիարդն ու ՀՀԿ-ի կենսակերպը. Ստվերի նախընտրական քարտ-բլանշը

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որի ծախսերը նվազեցվել են մոտ 100 միլիարդ դրամով: Սա պատճառաբանվում է իրատեսականությամբ և պետական պարտքը ՀՆԱ հանդեպ չավելացնելու տրամաբանությամբ: Սա ընդհանուր առմամբ առողջ տրամաբանություն է՝ դատելով Հայաստանի տնտեսության վիճակից և այն հանգամանքից, որ ընթացիկ տարում տեղի է ունենում պետական բյուջեի եկամուտների թերակատարում, ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Փիրումյանը խորհրդարանում:

Եթե 2017 թվականի բյուջեի ծախսային մասը նվազում է, ապա դա նշանակում է, որ հաջորդ տարի ՊԵԿ-ի առաջ խնդիր չի դրվելու քերթել բիզնեսը՝ բյուջեն ապահովելու համար: Անկասկած է, որ եթե ծախսը չնվազեր, բյուջեն ապահովելու համար մնում էր կա՛մ արտաքին պարտքը մեծացնելու տարբերակը, կա՛մ բիզնեսը քերթելը:

Մյուս կողմից՝ սա նշանակում է, որ չի նախատեսվում նաև ստվերի դեմ էական պայքար: Կարեն Կարապետյանը նախօրեին գործարարների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մինչև ստվերը չբերեն լուսավոր դաշտ, երկրի խնդիրները լուծել չեն կարող: Սա իրականություն է, սակայն 2017 թվականի բյուջեի նախագծում ծախսերի 100 միլիարդ դրամով նվազեցումը խոսում է այն մասին, որ 2017 թվականին ստվերը հարկային դաշտ բերելու էական պլաններ չկան: Սա էլ հասկանալի է՝ 2017 թվականը նախընտրական տարի է, հետևաբար ստվերը իշխանությանը պետք է նախընտրական նպատակներով, քանի որ ստվերային բյուջեի միջոցով են ձևավորվում ընտրակաշառքներն ու այլ նախընտրական ծախսերը: Իսկ դա ապահովում են, բնականաբար, խոշոր գործարարները: Իսկ ստվերը հենց նրանց մոտ է, ովքեր սերտաճած են իշխանություններին:

Եվ ուրեմն նրանց ստվերը լույսի տակ բերելը նշանակում է նվազեցնել իշխանությունների ստվերային բյուջեն: Եվ եթե անգամ զուտ տնտեսական կայունության տեսանկյունից դրա անհրաժեշտությունն առաջանա, միևնույն է՝ նախընտրական կամ ընտրական տարում դա չի լինի, քանի որ ընտրությունների համար պահանջվելու են ահռելի ծախսեր:

Այսպիսով, ըստ էության, անուղղակի իմաստով պետական բյուջեի 2017 թվականի նախագծում 100 միլիարդ դրամ ծախսերի նվազեցումը նշանակում է այդքան փողի հատկացում նախընտրական կամ ընտրական ստվերային բյուջեին: Որովհետև եթե իշխանությունները ծախսերը պետական բյուջեով չնվազեցնեին, ստիպված էին լինելու բյուջեն կատարել խոշորների ստվերի կրճատման հաշվին, քանի որ երևի թե մեծ ռիսկ կլիներ այդ բեռը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծանրացնել փոքր ու միջին ձեռնարկությունների ուսերին և էլ ավելի մեծացնել դժգոհությունը:

Այստեղ նույնիսկ խնդիրը ընտրություններն էլ չեն, այլ ընդհանրապես սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, երբ մի փոքր էլ ավելացնելով ՓՄՁ հարկային բեռը՝ իշխանությունները պարզապես կհասունացնեն սոցիալական անխուսափելի բունտը: Իսկ քանի որ ստվերին էապես դիպչելու պարագայում կարող է հասունանալ ներիշխանական բունտ, նոր կառավարությունը որոշեց պարզապես դիպչել պետական ծախսերին և նվազեցնել դրանք 100 միլիարդ դրամով:

Տվյալ պարագայում ողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք համամասնորեն նվազելու է նաև պետական միջոցներից կատարվող պրիմիտիվ գողությունը, որի մասին հայտարարել էր Կարեն Կարապետյանը: Թե՞, ինչպես փիլիսոփայում են հանրապետականները, դա այն գողությունը չէ, որը գողություն է: Եվ նրանք, իհարկե, իմիջիայլոց, իրավացի են, քանի որ ՀՀԿ-ի համար դա ըստ էության կենսակերպ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում