Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Խոսրով Հարությունյան. Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի՝ Կարեն Կարապետյանը կաշկանդված չէ կուսակցական կապերով

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, նախօրեին Սերժ Սարգսյանը կառավարությունում մի շարք նշանակումներ կատարեց։ Տնտեսական բլոկն, ըստ էության, ձեզ պարզ է։ Ճիշտ է, կառավարության ծրագիրը դեռ ներկայացված չէ, շատ բան կարելի է ասել, երբ լինի ծրագիրը, բայց կառավարությունը ներկայացրեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Ինչպիսի՞ն են ձեր առաջին տպավորությունները։

-Նախ Հարկային օրենսգրքի մասին կարող ենք ֆորմալ ասել, որ դրա հեղինակը նախորդ կառավարությունն էր, բայց իրականում այս կարճ ժամանակահատվածում նորանշանակ վարչապետը իր նոր թիմի հետ բավական ինտենսիվ քննարկումներ է տարել, դրան մասնակցել է ԱԺ-ն, տնտեսական հանձնաժողովը։ Այդ քննարկումների առանցքում եղել է այն, թե կոնցեպտուալ առումով այդ օրենսգիրքը որքանով կարող է լծորդվել այն տնտեսական քաղաքականության ուղենիշների հետ, որը ենթադրում է նորանշանակ կառավարությունը։ Նորանշանակ կառավարությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել ՀՀԿ-ի և Հանրապետության նախագահի նախընտրական շրջանում ներկայացրած թեզերը։ Այս Հարկային օրենսգրքում բավականին փոփոխություններ կատարվել են և դեռ փոփոխություններ սպասվում են։ Ես՝ ինքս, 67 առաջարկություն եմ ներկայացրել, որոնցից ճնշող մեծամասնությունն ընդունվել է։ Երկրորդ ընթերցման համար ներկայացված փաստաթուղթը որակապես բարելավված էր մի շարք դրույթների տեսանկյունից։ Շատ արմատական, ռադիկալ փոփոխություններ չեն եղել, բայց սա բարելավված փաստաթուղթ է։

Բայց դժգոհությունները շարունակում են մնալ։ Մենք այսօր հանդիպել ենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք շարունակում են պնդել, որ խնդիրը մնում է։

-Ես չեմ կարծում, որ Հարկային օրենսգիրքը կամ դրա բարելավված տարբերակը հավակնում էր բոլոր շերտերի բոլոր մտահոգությունները փարատելու։ Դա չէր էլ կարող լինել։ Բայց կա մի կոնցեպտ հիմքում դրված։ Պետք է գտնել ոսկե միջինը, որը, անկասկած, բոլորին չի բավարարելու։ Ես էլ բավարարված չեմ, բայց այդուհանդերձ այս տարբերակն է, և այս առումով, անշուշտ, երկրորդ ընթերցման ներկայացված փաստաթուղթը բարելավված է և ժամանակի ընթացքում էլի կբարելավվի։

-Իսկ կառավարության կազմը, ընդհանուր անատոմիան ձեզ համար հասկանալի՞ է։

-Ճիշտն ասած՝ ես պետք է հանուն արդարության ասեմ, որ շատերին չեմ ճանաչում։ Բայց ես փորձում եմ հասկանալ, և կարծեք թե արդեն հասկացել եմ կառավարության ձևավորման վարչապետի սկզբունքը։ Նա մտածում է, թե ովքեր են մեզանում հաջողված մարդիկ։ Հաջողված են այն մարդիկ, ովքեր ունակ են կայացնելու որակյալ որոշում՝ իրավիճակին ադեկվատ որոշում։ Մենեջերի, կառավարության ներկայացուցչի համար որակյալ որոշում կայացնելը կարևոր է։ Իսկ այդպիսի որոշումներ կարող են կայացնել միայն պրոֆեսիոնալները։ Եվ եթե դա այդպես է, ապա կառավարության ձևավորման հիմքում դրվել է պրոֆեսիոնալ, որակյալ որոշումներ կայացնելու ընդունակ մարդկանց, ապա նոր հաշվի է առնվել նրանց քաղաքական պատկանելությունը։

-Քաղաքական պատկանելության մասով հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանից սկսած՝ նորանշանակ նախարարների մեծ մասն անկուսակցական է։ Նրանք ասպարեզ են եկել գործարար միջավայրից, բայց պարտավոր են իրականացնել ՀՀԿ-ի ու հանրապետության ղեկավարի նախընտրական թեզերը։ Ինչո՞ւ պետք է անկուսակցական նախարարները պարտավորված լինեն իրականացնելու այդ թեզերը։

-Սա արդարացված ճանապարհ է։ Իմ կարծիքով՝ վարչապետը իմաստավորված գնում է  այդ ճանապարհով։ Այդ մարդիկ՝ նոր նախարարները, կայացած են իրենց ոլորտներում, ունեն որակյալ որոշումներ կայացնելու ունակություն։ Թե որքանով կհաջողեն, պարզ կդառնա առաջիկայում։ Կարելի է լինել շատ լավ տնօրեն, բայց վատ նախարար և հակառակը։

-Բայց կան նաև Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, որոնք բացառիկ են նրանով, որ երբեմն անձերով չեն պայմանավորված։ Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը պայմանավորված է քաղաքական, քաղաքատնտեսական սիմբեոզ խնդիրներով։ Հաճախ է նշվում, որ այս տնտեսության հիմնական խնդիրը կոռուպցիան է, քրեաօլիգարխիան։ Այն մարդիկ, ովքեր հիմա եկել են բիզնեսից, արատավորված չեն, ՀՀԿ-ական չեն, կկարողանա՞ն այդ քրեաօլիգարխիայի դեմ պայքարել։

-Նախարարությունների անվանումները քաղաքական խնդիր են։ Եկեք համաձայնենք, որ այսօր մեր տնտեսության մեջ կան լրջագույն խնդիրներ, որոնց մի մասը վերաբերում է  ներդրումներ ներգրավելուն։ Մենք եթե ուզում ենք ունենալ մրցունակ տնտեսություն, դա հնարավոր է միայն օտարերկրյա ժամանակակից տեխնոլոգիաներ ներգրավվելուն և ներդրումներ բերելուն։ Ինչ վերաբերում է  հարցին, թե որքանո՞վ կհաջողվի նոր կառավարությանը հաղթահարել առկա խոչընդոտները, ապա ասեմ, որ դա բարդ խնդիր է։ Ընդ որում՝ միայն քաղաքական կամք ունենալը բավարար չէ, պրոֆեսիոնալ լինելը ևս բավարար չէ։ Անհրաժեշտ է երկու հանգամանք, թե որքանով է կառավարության պատասխանատուն կարևորում  ստվերի, մոնոպոլիաների դեմ պայքարը։ Նա պետք է այդ խնդիրները դիտի որպես տնտեսության զարգացման անկյունաքարերից մեկը։ Նա դրա մասին խոսեց իր նշանակումից անմիջապես հետո՝ Ազգային ժողովում։ Վարչապետի համար ստվերի դեմ պայքարը տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկն է։ Նա իր հայտարարությունից հետո դատապարտված է ձեռնամուխ լինել ստվերի դեմ պայքարին։ Պետք է այնպիսի համակարգ մշակել ու ներդնել, որ դա թույլ չտա տնտեսվարողին աշխատել ստվերում։ Դա ևս բավական դժվար է։ Բայց եթե մենք ուզում ենք օտարերկրյա ներդրողներին հրապուրել՝ բերել Հայաստան ներդրումներ անելու, պետք է վերացնենք ստվերը։ Գիտեք, ինձ թվում է, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե հրաժարական տվեց այն պատճառով, որ իր թիմը չկարողացավ ապահովել համապատասխան տնտեսական աճ, այլ որ չկարողացավ վերականգնել կառավարության հանդեպ հանրային վստահությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում