Monday, 13 05 2024
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել

Գնդակը Հայաստանի կառավարության կիսադաշտում է. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

– Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի և Բրյուսելի միջև բանակցությունների ընթացքը, ե՞րբ կստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական, շրջանակային համաձայնագիրը:

Մենք հույս ունենք, որ այդ համաձայնագիրը, հնարավոր է, պատրաստ լինի արդեն այս տարվա ավարտին, որովհետև բանակցություններն առայժմ ընթանում են քիչ թե շատ բարեհաջող կերպով: Այս հարցին, իհարկե, պիտի պատասխանի Եվրամիության դեսպանը, բայց որքան ես գիտեմ՝ այնտեղ դեռ կան որոշ կետեր Հայաստանի և Եվրամիության տնտեսական հարաբերությունների ճշգրտման վերաբերյալ: Մեր ընդհանուր մոտեցումների, միասնական արժեքների հետ կապված՝ ամեն ինչ արդեն, կարելի է ասել, որոշված է, այնպես որ՝ ես լուրջ հույսեր ունեմ, որ պայմանագրի գործընթացը կավարտվի մինչև այս տարվա վերջ:

– Բայց որոշ հայ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ խոչընդոտներ են առաջացել պայմանագրի ստորագրման համար, պայմանագիրը կարող է ընդհանրապես չստորագրվել: Ի՞նչն է սրա պատճառը:

– Ես չգիտեմ բոլոր մանրամասները, քանի որ բանակցությունները վարում է Եվրահանձնաժողովը: Ինչպես արդեն ասացի՝ կան որոշակի հարցեր՝ կապված տնտեսական հարաբերությունների հետ: Կարճ ասած՝ ամեն ինչ կախված է հայկական կողմից: Եվրոպան ամբողջովին պատրաստակամ է արագացնելու բանակցությունների գործընթացը:

– Հայաստանում, ինչպես գիտեք, փոխվել է կառավարությունը: Սա կարո՞ղ է ազդել թե՛ բանակցությունների և թե՛ ընդհանրապես Եվրամիության հետ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:

– Ես չեմ կարող գնահատել կառավարության աշխատանքը, այդ թվում՝ այն կառավարության, որը նոր է ձևավորվում: Ես համոզված եմ, որ մեզ միավորող արժեքները, ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներին համատեղ մոտեցումները կնպաստեն բանակցությունների արագացմանը: Կարծես թե, կառավարությունը փոխվել է տարբեր պատճառներով, բայց չեն փոխվելու Հայաստանի քաղաքականության գլխավոր վեկտորները: Կտեսնենք, չեմ կարող ասել: Նոր կառավարությունը միշտ նոր սկզբի հնարավորություն է և մի կողմից՝ կարող է նպաստել որոշ գործընթացների  արագացմանը, իսկ մյուս կողմից՝ վտանգ կա, որ դրանք կարող են արգելակվել տեխնիկական պատճառներով, եթե փոխվում են այն մարդիկ, ովքեր պատասխանատու են քաղաքականության կոնկրետ ոլորտների համար: Բայց ես հույս ունեմ, որ դա չի ազդի Եվրոպայի և Հայաստանի հարաբերությունների վրա, իսկ եթե ազդի, ապա միայն դրական իմաստով:

– Մի փոքր խոսենք ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման համար:

– Կարծում եմ՝ անվտանգության հարցն ընդհանրապես առանցքային է Հայաստանի քաղաքականության համար: ՆԱՏՕ-ն անվտանգության գլխավոր երաշխավորներից է աշխարհում, ուստի պետք է բարելավել, խորացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, քանի որ ՆԱՏՕ-ն Վարշավայի գագաթնաժողովից հետո, անկասկած, ավելի ուշադիր է նայում դեպի արևելք և հարավ: Հայաստանն այդ տարածաշրջանում է, այնպես որ՝ նախադրյալներ կան Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը խորացնելու համար: Դա նման է Եվրամիության հետ հարաբերություններին. գնդակը Հայաստանի կառավարության կիսադաշտում է:

– ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը որքանո՞վ է, Ձեր կարծիքով, նպաստում Հարավային Կովկասի անվտանգության ամրապնդմանը:

Գլխավոր խնդիրը Հարավային Կովկասի համար խաղաղության պահպանումն է: Քառօրյա պատերազմից հետո մշտապես կա իրական սպառնալիք, որ տարբեր տեսակի ռազմական գործողություններ կարող են սպառնալ խաղաղությանը: Նշանակում է՝ խաղաղության պահպանումը ևս ՆԱՏՕ-ի գլխավոր առաջադրանքն է: Երկրորդը՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցել, օրինակ, ՆԱՏՕ-ական ռազմական չափորոշիչները Հայաստանի զինված ուժերում ներդնելու, ՆԱՏՕ-ի զանազան զորավարժությունների և այլ հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում