«Հարկային օրենսգիրքը հենց հիմա քննարկվում է, թողեք թող քննարկվի, վերջանա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Անդրադառնալով հարկերի հավաքագրման եւ հարկերի բարձր դրույքաչափերի վերաբերյալ գործարարների դժգոհության վերաբերյալ դիտարկմանը, ՊԵԿ նախագահը հայտարարեց. «Սովորաբար յուրաքանչյուր գործարար, երբ որ իրենից հարկ են փորձում գանձել, դժգոհում է»:
Ո՞ւմ էր վերաբերում վարչապետի հանդիմանանքը պրիմիտիվ գողության վերաբերյալ, ապօրինի հարստացումը քրեականացվելու է թե ոչ. այս և լրագրողների այլ հարցերին ՊԵԿ նախագահ Հ. Հովսեփյանը հրաժարվեց պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում: