Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Դատախազության «շուստրիությունը» չանցավ. քաղաքացին հաղթել է դատարանում

Գայանե Թումասյանի օգտին կայացրած Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ, և ՀՀ դատախազությունը ստիպված է եղել որոշում ընդունել քաղաքացու ներկայացրած հաղորդման վերաբերյալ:

Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը 2015թ. հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պնդելով, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը խարդախության միջոցով տիրացել է իր անշարժ գույքին՝ թողնելով իրեն փողոցում:
Դատախազությունը չէր կատարել օրենքի պահանջը՝ որոշում չէր ընդունել հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ: Այնինչ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը որոշում ընդունելու փոխարեն՝ բողոքը ստանալուց 65 օր անց որոշել է քաղաքացուն նամակ ուղարկել՝ տեղեկացնելով, որ իր ներկայացրած հաղորդումը ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում:

Գայանե Թումասյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության անգործության: Դատարանը բավարարել էր քաղաքացու բողոքը և որոշում էր կայացրել դատախազությանը պարտավորեցնել ստացված հաղորդման վերաբերյալ ընդունել օրենքով նախատեսված որոշումներից մեկը:

Դատախազությունը չէր հաշտվել պարտության հետ և բողոքարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազության բողոքը: Այսպիսով, Գայանե Թումասյանի օգտին կայացրած որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Դատախազությունը ստիպված է եղել Գայանե Թումասյանի ներկայացրած հաղորդումը ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում ընդունել և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քաղաքացու՝ դեռևս անցած տարի ներկայացրած հաղորդման վերաբերյալ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Արդյոք այսքանից հետո քրեական գործ կհարուցվի՞ ՀՀ քաղավիացիայի նախկին պետի դեմ, ում քաղաքացին մեղադրում է խարդախության և վաշխառության համար: Այս հարցի վերաբերյալ զրուցեցինք դատարանում Գայանե Թումասյանի շահերը ներկայացնող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հետ: Վերջինս թեև ուրախ էր դատարանում տարած հաղթանակի կապակցությամբ, այնուամենայնիվ, լիահույս չէր, թե նախկին պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի:

«ՀՀ դատախազությունը վաղուց ապացուցել է, որ Հովհաննես Երիցյանը գտնվում է իրենց բարձր հովանու ներքո: Նույնիսկ դատարանի որոշումները չեն սթափեցնում իրենց: Երիցյանին ոչ միայն չեն ցանկանում պատասխանատվության ենթարկել, այլև նրան չանհանգստացնելու համար տարբեր «շուստրիությունների» են դիմում: Այս դեպքում, սակայն, դատախազության «շուստրիությունը» չանցավ»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդման մասին որոշում չէր ընդունել, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենար դատական կարգով բողոքարկել այդ որոշումը: «Սա դասական օրինակ է, թե մեր՝ հարկատուներիս գումարները պաշտոնյաները ոնց են մսխում: Պատկերացնո՞ւմ եք՝ որպեսզի դատախազությանը պարտավորեցնենք օրենքով սահմանված իր պարտավորությունը կատարել, ստիպված ենք եղել երկու դատական ատյանով անցնել: Այսինքն՝ դատավորներ, դատավորների օգնականներ, դատախազներ ծախսել են իրենց ժամանակը այս հարցը լուծելու համար: Այնինչ, իրենց աշխատաժամի համար մեր քաղաքացիներն են վճարում»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ իրենք փաստաբան Արթուր Սուքիասյանի հետ միասին բողոքարկում են ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը: Մեկ այլ քաղաքացի՝ Զինաիդա Մելիքյանը ևս հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին դարձյալ Հովհաննես Երիցյանի դեմ: Դատախազությունն այդ դեպքում ևս անգործություն էր դրսևորել՝ անտեսելով օրենքի պահանջը: Զինաիդա Մելիքյանը նույնպես Ընդհանուր իրավասության դատարանում հաղթանակ էր տարել: Դատախազությունը չի հաշտվել նաև այս պարտության հետ և բողոք է ներկայացրել քաղաքացու օգտին կայացված որոշման դեմ: Վերաքննիչ քրեական դատարանը դատախազության բողոքը քննելու է հոկտեմբերի 5-ին:

«Ստացվում է, որ Հովհաննես Երիցյանը անձեռնմխելի անձ է, և նրա մասին նույնիսկ հաղորդում չի կարելի ներկայացրել: Հաղորդումները մնում են անպատասխան: Փոխարենը ռեսուրսներ են վատնվում դատարանի միջոցով դատախազության անգործությունը վերացնելու համար»,- ասաց «Վելես» ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում