Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

ԵՏՄ-ից դուրս գալը քաղաքական որոշման հարց է. տնտեսական դրդապատճառով չի կարելի պայմանավորել

Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների մասին «Առաջին լրատվական»- ը զրուցեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ: Անդրադառնալով դիտարկմանը, որ Լուկաշենկոյի և Պուտինի վերջին հանդպման ժամանակ քննարկվեց Բելառուսի համար գազի գինը նվազեցնելու հարցը, բայց հստակ չէ՝ այդ մասին ձեռք է բերվել պայամանավորվածություն, թե ոչ, Ա. Եղիազարյանը նշեց, որ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական հարաբերություները միշտ էլ ունեցել են իրենց առանձնահատկությունները:

«Եթե հարցը ԵԱՏՄ շրջանակներում ենք քննարկում, այստեղ նույնպես կարելի է շեշտել այդ առանձնահատկության մասին և նկատի ունենալ, որ այդ երկրներն այլ պայմանագրային հարաբերության մեջ են: Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները ԵՏՄ անդամ հանրապետություններից ամենաինտեգրվածն են, ԵՏՄ երկրների փոխադարձ առևտրի շուրջ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին և Բելառուսին:

Այս երկրների հարաբերությունները առանձնահատուկ են, միշտ էլ Բելառուսն ավելի էժան է գնել էներգառեսուրսները՝ թե՛ գազը, թե՛ նավթը: Հիմա Բելառուսի տնտեսությունը շատ է տուժում Ռուսաստանում ստեղծված տնտեսական վիճակից:

Բելառուսը միշտ առաջ է քաշել ԵՏՄ շրջանակներում արագացնել միասնական էներգետիկ շուկաների ձևավորումը, այսինքն, որ այդ տարածքի բոլոր սուբյեկտների համար գոյություն ունենա նույն գինը:

Ուսաստանը գազի և նավթի ռեսուրսների միասնական շուկաներ ստղծելու խնդիրը հետաձգել է մինչև 2025 թ., դա նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել: Ռուսաստանի համար շահավետ չէ գազ վաճառել նույն գնով, ինչ իր սուբյեկտներին: Գազի հետ կապված բանակցությունները Ռուսաստանը որպես լծակ է օգտագործել տարբեր երկրների հետ հարաբերություններում: Հայաստանը բավականաչափ թանկ գազ է ստանում»:

Տնտեսագետի խոսքով՝ քանի որ կառույցն, ըստ էության, ֆիկտիվ է, ԵՏՄ տարածքում չկան ընդհանուր շուկաներ, չկա համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, այս շրջանակներում ինչո՞ւ ունենալ քաղաքական կախվածություն, որը չի նպաստում Արևմուտքի հետ տնտեսության զրագացմանը: Բելառուսի տնտեսությունն արդեն անկում է գրանցել: Բելառուսի պահվածքն էլ ցույց է տալիս, որ ԵՏՄ կառույցը չի կայացել, ըստ էության, այն քաղաքական միավորում է: ԵՏՄ-ից դուրս գալը ոչ թե տնտեսական դրդապատճառներով է պայմանավորված, այլ քաղաքական որոշման հարց է:

Հարցին, թե Բելառուսի դուրս գալը ԵՏՄ-ից ի՞նչ դեր կունենա, Ա. Եղիազարյանը պատասխանեց, որ եթե որևէ երկիր որոշի դուրս գալ ԵՏՄ-ից, դա արդեն կնշանակի, որ կառույցը նաև քաղաքական իմաստով է փլուզվում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում