Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի դուստր Ջեքսոնա Փերիսը մտադրվել է օրինականացնել իր հարաբերությունները ընկերոջ հետ՝ ի հեճուկս հարազատների, հայտնում է glamur.org-ը:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հանգուցյալ երաժշտի մոտիկները հավանություն չեն տալիս Փերիսի ընտրյալին: Հատկապես դեմ է աղջկա մայրը: Տատիկը համարում է, որ տղան վատ է ազդում թոռնուհու վրա: Հենց նրա հետ շփվելու ժամանակ է աղջիկը մազերը կտրել, փոխել մազերի գույնը և մարմինը ծածկել դաջվածքներով և փիրսինգներով:
Սակայն ամենավատն այն է, որ նրանք հադիպել են «Անանուն հարբեցողների» խմբում:
Սակայն զույգը արդեն կես տարի է՝ միասին է: Նրանք միասին ապրում են Մայքլ Ջեքսոնի առանձնատանը և մտադիր են ամուսնանալ: Տղան արդեն բազմամիլիոն կարողության ժառանգորդուհուն մատանի է նվիրել, սակայն աղջիկը հարսանիքի համար սպասում է հարմար ժամանակի՝ հաշվի առնելով հարազատների տրամադրությունները:
«Նրանց տհաճ է այն միտքը, որ նա զոհաբերում է հոր գործի շարունակումը և հնարավոր փառքը, որպեսզի ճաշեր եփի և լվանա իր թմբկահարի վերնաշապիկները: Այժմ Փերիսը ապրում է հանուն նրա, իսկ մնացած ամեն ինչը նրան չի հետաքրքրում»,- պատմել է ներքին աղբյուրը:












































