Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանում կգտնվի՞ մեկը, որ կխանգարի Մոսկվայից նշանակված Կարեն Կարապետյանին

«Խնդիրը ոչ այնքան վարչապետի հրաժարականն է, որքան Հայաստանում նոր կառավարության ձևավորումը»,- կառավարության, ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի վերաբերյալ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հասարակությունը չունի այն ուժը, որ կարողանա իշխանություն ձևավորել, և այդ ուժի բացակայությունը փոխհատուցվում է աշխարհաքաղաքական կենտրոնների գործունեությամբ. «Եթե դու չես ձևավորում քո իշխանությունը, այն ձևավորում են դրսից»:

Ա. Բադալյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը փոխել է Սահմանադրությունը և անցնում է խորհրդարանական համակարգի, և մյուս տարի էլ խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու, բնականաբար, երկու կենտրոնների՝ Արևմուտքի և Ռուսաստանի ուշադրությունը մեծացել է այս իշխանության ձևավորման գործընթացի վրա:

«Արևմուտքն աշխատում է փափուկ ուժի քաղաքականությամբ, դրա դրսևորումներից էր Հռոմի պապի այցը Հայաստան, որի մեսիջն էր՝ Հայաստանում պետք է օլիգարխիկ համակարգը մի կողմ քաշվի, և նոր դեմքերով պետք է Հայաստանի իշխանությունը դրսևորվի: Փափուկ ուժի կիրառման երկրորդ դրսևորումը Հայաստանում ԵՄ դեսպանության գործունեությունն է՝ կապված նոր ԸՕ ընդունելու գործընթացի հետ, բավականին գումար հավաքեց և այլն:

Կա փափուկ ուժ արևմուտքից, կա մեծ ատելություն իշխանության նկատմամբ, որը դրսևորվեց նաև «Սասնա ծռեր»- ի գործողությամբ, և այս երկուսի հանրագումարի արդյունքում հնարավոր էր, որ հաջորդ խորհրդարանը լիներ ոչ ռուսամետ, դա չի նշանակում հակառուսական, իսկ 2022-ին հնարավոր էր հաջորդ քայլն անել և ամբողջովին արևմտամետ խորհրդարան ունենալ: Դա կհանգեցներ Հարավային Կովկասում Արևմուտքի դերի ուժեղացման:

Բնականաբար դա Ռուսաստանին ձեռնտու չէր կարող լինել: Եվ Հայաստանում նշանակելով իր կողմից վարչապետ՝ Ռուսաստանը կանխեց Արևմուտքի ծրագիրը իր ծրագրով:

Ռուսաստանում Կ. Կարապետյանը իր բիզնեսն ունի, ղեկավարության հետ լավ հարաբերություններ ունի և այդ լավ պայմանները փոխարինում է ՀՀ վարչապետի պաշտոնով: Կարող է լինեն մարդիկ, ովքեր կասեն՝ նա քաղաքական «Հունան Ավետիսյան» է, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Եթե եկել է, ուրեմն ազդեցիկ ուժ է նրան կարգադրել, և այդ ազդեցիկ ուժը հաստատ ՀՀ նախագահը չէ»,- մեկնաբանեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը՝ հավելելով՝ չգիտենք, թե նա Պուտինից ինչ անելու մանդատ է ստացել և ինչքան ժամկետում է դա իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում