Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Հայաստանին «հանգստացնում» են վարչապետի հրաժարականով. ռուսական մամուլի անդրադարձը

Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի կառավարության հրաժարականին։ Որպես նոր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի առավելությունը «Կոմերսանտի» հրապարակումը նշում է այն հանգամանքը, որ նա քիչ է ասոցացվում երկրի ներկա ղեկավարության հետ, քանի որ Երևանում բողոքի ցույցեր են ընթանում, և ժողովուրդը դժգոհ է իշխանություննևրից։

Կարեն Կարապետյանի «Գազպրոմի» նախկին գործընկերները և ծանոթները թերթի հետ զրույցում նրան բնութագրել են որպես շատ գործուն և նորարարական ոգով մարդու, բայց և որպես հեշտ բռնկվողի։ «2001-2010թթ. «Հայռուսգազարդի» ղեկավար եղած ժամանակ նա շատ բան է արել Հայաստանի գազատրանսպորտային համակարգի զարգացման համար, նա լավ հարաբերությունների մեջ է «Գազպրոմի» վարչության ազդեցիկ անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ, ով կարող է նրան օգնել լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի իշխանությունների հետ արդեն նոր կարգավիճակում։

Պարբերականը նաև անդրադառնում է Էդուարդ Նալբանդյանի հնարավոր հրաժարականին՝ ասելով, թե լուրերը, որ ԱԳՆ-ը գլխավորելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, իրականությանը չեն համապատասխանում։ «Էդուարդ Նալբանդյանը կշարունակի պաշտոնավարել»,- «Կոմերսանտին» ասել է ԱԳՆ աղբյուրը։

Ռուսական ռբկ.ռու կայքը, նշելով նույն օրը տեղի ունեցած Հայաստանի և Ղազախստանի վարչապետների հրաժարականները, իր վերլուծությունն է անում Երևանի իրադարձությունների վերաբերյալ։

«Երկու դեպքում էլ հանրապետությունների ղեկավարությունները այդպես են փորձում հաղթահարել խոր սոցիալական և քաղաքական ճգնաժամերը, նշում է ռբկ-ի մեկնաբանը՝ շեշտելով, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նաև պատասխան էր Սերժ Սարգսյանի՝ ազգային համաձայնության կառավարություն կազմավորելու կոչին։

Մեկնաբանը նաև հիշում է, որ Աբրահամյանի կառավարության ժամանակ հանրապետությունը մի քանի ծանր ճգնաժամ է տարել, այդ թվում՝ 2014թ. աշնան փոխարժեքի անկումն ու ինֆլյացիան, ինչպես նաև ռուս զինվորի կողմից մի ամբողջ ընտանիքի կոտորածը։ Հրապարակման մեջ հիշվում է նաև 2015թ. ամռանը հոսանքի գների բարձրացումը և դրա հետ կապված «Էլեկտրիկ Երևանի» բողոքները, ինչպես նաև «Սասնա ծռերի» գործողությունը։

Խոսելով նոր վարչապետի հավանական թեկնածուի մասին, ռբկ-ն նշում է ինչպես նրա սերտ առնչությունները Մոսկվայի հետ, այնպես էլ այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանը գտնվում է համակարգից դուրս։ Հայ մեկնաբանը պարբերականին ասել է, որ Կարապետյանի առաջ 2 հիմնական խնդիր կծառանա՝ բարեփոխումներ իրականացնելու համար նախագահից քարտ-բլանշ ստանալը և Հանրապետական կուսակցության նոր կուրսին չընդդիմանալը, որը տեսականորեն կարող է այդ բարեփոխումների զոհը դառնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում