Գիտնականները հայտնաբերել են, որ անհանգստությունները և սթրեսը նպաստում են մազերի ճերմակելուն: Այդ մասին հոդվածը հրապարակված է dailymail.co.uk-ում:
Հետազոտությունից պարզվել է, որ մազերի գույնի համար պատասխանող բջիջները կախված են կորտիզոլ հորմոնից, որը հայտնի է որպես սթրեսի հորմոն:
Ահա թե ինչու ուժեղ սթրեսը, վնասվածքները կամ հիվանդությունները կարող են հանգեցնել մազերի ճերմակելուն կամ նույնիսկ մազաթափության: Այն դեպքում, երբ հնարավոր է, որ թափված մազերը կրկին աճեն, սպիտակած մազերի նախկին գույնը երբեք չի վերականգնվում:
Մյուս կողմից՝ մազերի ճերմակելու կամ թափվելու մեջ մեծ դեր է խաղում գենետիկ ժառանգականությունը: Իսկ մազաթափության դեպքում նաև մեծ նշանակություն ունի կենսակերպը և հատկապես ընդունած սնունդը: