«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ նախագահության անդամ, բանկի ֆինանսական տնօրեն Յուրի Գուսևը, բանկի 5-ամյակին նվիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով իրենց արձանագրած առաջընթացին՝ տեղեկացրեց, որ նախատեսում են մինչև 2011 թ. վերջը եկամուտն ավելացնել նվազագույնը 4 անգամ:
Նկատենք, որ 2011 թ. առաջին կիսամյակում բանկի զուտ եկամուտը արդեն իսկ կազմում է 1.3 մլրդ դրամ:
Գուսևը ասաց, որ ընթացիկ տարվա իրենց հիմնական խնդիրը որակական փոփոխություններ իրականացնելն է. «Մենք տեմպերը չենք դանդաղեցնի, այլ կավելացնենք: Անցած տարում մենք մեծ աշխատանքներ և ենթակառուցվածքային ներդրումներ ենք իրականացրել և հույս ունենք այս տարի ստանալ դրա պատասխանը` մասնավորապես հաճախորդների թվի և պորտֆելների ավելացում»: