Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը օգոստոսի 31-ին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:
Ռյաբկովը, ով Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ բանակցություններում գլխավորել է ռուսական բանակցային թիմը, պլանավորում է այցի ընթացքում հանդիպել իրանցի պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտարարել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը:
Նրա խոսքով՝ Ռյաբկովն իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ քննարկելու է միջուկային գործարքն ու երկկողմ օրակարգի այլ հարցեր: