Ոզբեկստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ռուստամ Ազիմովը իր աշխատավայրում է: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են ֆինանսների նախարարության ընդունարանում:
«Նախարարությունն աշխատում է սովորական ռեժիմով, ղեկավարությունը տեղում է, Ռուստամ Սադիկովիչը (Ազիմով) իր աշխատասենյակում է»,- հայտնել է գերատեսչության աշխատակիցը:
Այդպիսով հերքվել է Regnum-ի լուրն այն մասին, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հաղորդագրությունից հետո Ազիմովը տնային կալանքի տակ է: