Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաև 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ, որը ընթերակաների ներկայությամբ հեռախոսի հետ քննիչն առգրավել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք մահացածը Կ. Հակոբյա՞նն է, թե ոչ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։