Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը համարում է, որ ԱՄՆ և ԵՄ երկրների միջև Առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության վերաբերյալ տրանսատլանտյան համաձայնագրի (TTIP) բանակցությունները ձախողվել են: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
«Իմ կարծիքով՝ ԱՄՆ հետ բանակցությունները դե-ֆակտո ձախողվել են, չնայած դա ոչ ոք չի խոստովանում»,- ասել է Գաբրիելը: Նա նշել է, որ բանակցությունների 14 փուլերում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ քննարկվող 27 գլխից որևէ մեկում: