Երևակայական կիթառի վրա նվագելու Միջազգային 21-րդ մրցույթում հաղթող է դարձել ամերիկացի Մեթ Բերնսը: Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է մրցույթի YouTube-ի պաշտոնական էջում: Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին՝ Ֆինլանդիայի Օուլու քաղաքում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Բերնսը առաջին անգամ չէ, որ մասնակցում է մրցույթին. նա մի քանի անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը: Որպես մրցանակ՝ չեմպիոնը կստանա իսկական կիթառ: