Գերմանացի աջ արմատականները Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, կազմակերպել են բողոքի ակցիա՝ ընդդեմ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ ակցիայի մասնակիցներին հաջողվել է բարձրանալ Բրանդենբուրգյան դարպասներին և ամրացնել «Ապահով սահմաններ՝ ապահով ապագա» գրությամբ պաստառը:
Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցներին ստիպել են իջնել ներքև, ստուգել են նրանց և ազատ արձակել: