News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) պատվիրակությունը պաշտոնական առաջին այցով գտնվում է Թբիլիսիում:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին ու Բելառուսի ՊԱԿ-ի նախագահ Վալերի Վակուլչիկը այսօր բանակցել են, ապա համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է համատեղ պայքար մղել ահաբեկչության, կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ:
«Վրաստանի Պետական անվտանգության ծառայության և Բելառուսի Հանրապետության ՊԱԿ-ի միջև համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը ստացած փաստաթուղթը նաև երկու երկրների գերատեսչություններին իրավունք է տալիս համագործակցել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում: