Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Մարդկանց մոտ պարզապես պայքարի ժամանակավոր դադար կա. «Ժառանգության» անդամներ

Այսօր «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնում  տեղի ունեցավ գրավի դիմաց ազատ արձակված  «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի  և նույն կուսակցության անդամ Հովսեփ  Խուրշուդյանի համատեղ մամուլի ասուլիսը «Քաղաքական վերջին իրադարձությունները և հնարավոր հետագա զարգացումները» թեմայով:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը նորմալ և ժամանակավոր է համարում այս շրջանում մարդկանց մոտ պայքարի դադարը. «Երբ «Սասնա ծռերը» գնդի տարածքում էին, վտանգ էր նրանց սպառնում, մարդիկ անհանգստանում էին, գալիս էին, որ իրենց հերոսները անվտանգ լինեին, շատերը սպասում էին, որ լուծումները լինեին տեղում: Բնական է, որ մարդկանց մոտ որոշակի հիսաթափություն կա: Բայց վստահ եմ, որ երբ քաղաքական խուհուրդը և այլ քաղաքական ուժերը լուծումներ կներկայացնեն, նույն մարդիկ նորից կլինեն հրապարակում: Տրագեդիկ բան չեմ ուզում տեսնել նրանում, որ մարդկանց մոտ պայքարի ժամանակավոր դադար կա»:

Քաղաքական և հանրային գործիչներին մեկուսացնելը, ըստ Դ. Սանասարյանի, հակազդեցություն է բերելու, իշխանությունները խնդիրը միայն այս պահի դրությամբ են լուծել: «Կարճաժամկետ գուցե լուծեցին խնդիրը, բայց երկարաժամկետ՝ ոչ: Մենք պայքարելու ենք քաղաքական բանտարկյալների առկայության դեմ»,- նշեց Դ. Սանասարյանը:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ, իրենց ազատազրկելով, միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել են Հայաստանի վրա. «Քանի որ ես և Դավիթ Սանասարյանը բազմաթիվ միջազգային կառույցների անդամ ենք, մեր ազատազրկմամբ նրանց ուշադրությունը սևեռվեց Հայաստանի վարած քաղաքականության վրա: Միջազգային կառույցների հետ բազմաթիվ անգամ հանդես ենք եկել կոչով, որպեսզի ազատ արձակեն քաղբանտարկյալներին, իսկ այս գործողություններից հետո, երբ Հայաստանի մակարդակն իջավ Ադրբեջանի մակարդակին, դա միջազգային կառույցների սևեռուն ուշադրությունը հրավիրեց, ինչն իր ազդեցությունն է ունենալու: Տարվա զեկույցներում այս բոլոր տվյալները երևալու են»:

Ոստիկանության պաշտոնյաների պաշտոնանկության վերաբերյալ Դ. Սանաասարյանը դրանք որակեց որպես ոչ ադեկվատ որակեց. «Ոստիկանները ոչ թե աշխատանքից պետք է ազատվեին, այլ դատարանի առջև կանգնեին: Աշխատանքից ազատելով նրանց նվեր են արել պարզապես:  Նրանք մնում են կադրերում են և որոշ ժամանակ հետո նոր պաշտոն կստանան: Այնինչ այս մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում