Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կքննի «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի կալանավորման դեմ բողոքը։ Դատավորի որոշմամբ Սերգեյ Կյուրեղյանը ներկա կլինի նիստին։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին դեռեւս օգոստոսի 2-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ: