Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Պետդեպ. ԼՂ կարգավորման գործում առաջնահերթ քայլը կողմերինն է. VOA

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը՝ «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը.

«Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»:

Ֆրիդի կարծիքով՝ ԼՂհակամարտությունում ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ.

«Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

Կողմերի համապատասխան պատրաստակամության դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ անհրաժեշտ աջակցություն  տրամադրել կողմերին՝ խնդրի տևական կարգավորման համար, նշում է Դենիել Ֆրիդը:

Հիշեցնենք որ Հայաստանում ընդդիմությունն անհանգստություն է հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից հնարավոր զիջումների կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն առաջարկում է ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան բանակցությունները.

«Ամենաճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ շուրջ բանակցություններն առկախվեն որոշ ժամանակով՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները»:

Օսկանյանի կարծիքով՝ երկրի ներկա իշխանությունները ղարաբաղյան բանակցությունները տանում են սխալ ուղղությամբ.

«Ինձ համար միանշանակ է, որ բանակցությունները մեզ համար ցանկալի ուղղությամբ չեն ընթանում: Մենք արդեն ընդհանրապես կորցրել ենք ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը, և այսօր բոլորի կենտրոնացումը ու ուշադրությունը տարածքների վերադարձի վրա է»:

Վարդան Օսկանյանի կարծիքով՝ ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանությունը պետք է հրաժարական տա՝ ազատելով հարթակը նոր ուժերի համար.

«Եթե կան մարդիկ, որ պարտվողական դիրքերից են հանդես գալիս, խնդրեմ, թող զիջեն իրենց դիրքերը: Կան ավելի կարող մարդիկ, որոնք կարող են իրավիճակ փոխել»:

Օսկանյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի վիճակի է կարգավորել ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը.

«Դա կլինի ժողովրդի կողմից ճանաչված օրինական կառավարություն, որը և հնարավորություն կունենա նոր դիրքերից բանակցել թե՛ Թուրքիայի և  թե՛ Ադրբեջանի հետ՝ փորձելով կարգավորել այդ բոլոր խնդիրները»:

Ղարաբաղյան կարգավորման մեջ կողմերի առաջնորդների դերի մասին է խոսել նաև Պետքարտուղարության ներկայացուցիչը: Դենիել Ֆրիդի խոսքով՝ առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները.

«Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյո՞ք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում և դիմակայել մերթընդմերթ բախումների, թե՞ նրանք իրական կարգավորում են նախընտրում»:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում