Tuesday, 14 05 2024
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քաղաքական վտանգավոր վիրուս է. այս ճանապարհը հօգուտ իշխանության է

Պետությունը պարտվեց. այսպես գնահատեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Հայաստանում վերջին շրջանում ծավալված ներքաղաքական զարգացումները:

ԱԺ պատգամավորը չի կիսում ո՛չ իշխանությունների գնահատականները, թե՝ պետությունը այս ամեն ինչից դուրս եկավ ավելի ամուր, ո՛չ էլ տղաների գնահատականները, թե՝ իրենք ազգի արթնացման, ազգի ինքնակազմակերպման հնարավորություն ստեղծեցին:

«Այս ընթացքում մենք՝ որպես պետություն, մեկուսացել ենք: Մենք նաև մեկուսացրինք ինքներս մեզ մեր հիմնական գործընթացից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝ այսօր շատ ավելի թույլ կերպարով պետությունը կներկայանա միջազգային կառույցներին, քան էր»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթին, ապա պատգամավորի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ ընդհանրապես ելույթներում հնչած շեշտադրումները կյանքի չեն կոչվում. «Ապրիլյան պատերազմից հետո էլ բոլորս հայտարարեցինք, թե պետք է դասեր քաղենք, թվում էր՝ հասկացանք, որ մենք բոլորս այս նավի վրա ենք, սակայն ի՞նչ ստացվեց… դասեր չքաղեցինք»:

Նրա խոսքով՝ իսկ եթե դասեր չենք քաղում, ուրեմն ստորագրում ենք շատ մեծ բան կորցնելու փաստաթղթի տակ:

Ռուբեն Հակոբյանը հիշեցնելով, թե նախկին որքան քիչ հետևորդներ ուներ «Հիմնադիր խորհրդարանը», կարծում է, որ ՊՊԾ գնդի գրավումը առիթ էր, որ ժողովուրդը դուրս գալով՝ ցույց տա իր դժգոհությունը իշխանությունների նկատմամբ, ոչ թե դուրս եկավ հանուն այս տղաների գաղափարախոսության, «քանի որ նրանց ծրագիրը իրատեսական չէ: Ի՞նչ ապագաղութացման մասին է խոսքը, երբ մենք այսօր ունենք թեկուզ և թույլ, բայց անկախություն: Իսկ եթե պետությունն այս վիճակում է, որևէ մեկին պետք չէ մեղադրել, քանզի մենք բացել ենք մեր դուռն ու լուսամուտը և բոլորին հրավիրում ենք նույնիսկ մեր ննջարան: Պրոբլեմն այն է, որ դու ուզում ես գաղութ մնալ»:

Նրա խոսքով՝ հայաստանյան քաղաքական դաշտի այս 25 տարիների թիվ մեկ հիվանդությունն այն է, որ բոլորը համարում են, որ իրենք միակն են ու անփոխարինելի. «Այս վիրուսը շատ վտանգավոր է, և եթե դրան էլ գումարվում է նարցիսիզմը, ապա դա նշանակում է, որ մեր քաղաքական ստրուկտուրան բավականին հիվանդ բաներ ունի»:

Արմեն Մարտիրոսյան-Նիկոլ Փաշինյան «հրաձգությունը» համարելով ոչ պատվաբեր՝ Ռուբեն Հակոբյանը ասաց. «Հատկապես ինքնահաստատվել ցանկացող այս նոր կուսակցությունները, որ միանգամից հարձակվում են ընդդիմադիր դաշտի վրա, կյանք չեն ունենա՝ մանավանդ, որ իրենք նախկինի ծնունդ են. «Ընդդիմության ներսում միմյանց դեմ ավելի լուրջ պայքար է ընթանում, քան ընդդիմություն-իշխանություն պայքարն է»:

ԱԺ պատգամավորը Հայաստանի ապագան համարում է սինգապուրյան մոդելը, այսինքն՝ իշխանություններին անհրաժեշտ է քաղաքական կամք և սեփական օրինակի ցուցադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում