Հյուսիսային Կորեայի առջանորդ Կիմ Չեն Ինը «հաղթանակների հաղթանակ» է անվանել երեկ սուզանավից կատարված բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Երեկ լուսաբացին արձակված հրթիռը թռել էր 500 կմ և ընկել Ճապոնական ծովը։
«Այս անգամ իրականացված բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը դարձել է հաջողությունների հաջողություն, հաղթանակների հաղթանակ»,- ասել է Կիմ Չեն Ինը։
Ինչպես հայտարարել է երկրի առաջնորդը՝ Հյուսիսային Կորեան այդպիսով գործնականում ցուցադրել է, որ կանգնել է միջուկային տերությունների առաջին շարքերում, որոնք ունեն միջուկային հարվածներ հասցնելու լիարժեք ունակություն։