Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում խորապես մտահոգ են թուրք-սիրկական սահմանի շրջանում տիրող իրավիճակի էսկալացիայի համար։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն.
«Մոսկվայում խորապես մտահոգ են թուրք-սիրիական սահմանի շրջանում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ։ Առաջին հերթին մտահոգություն է հարուցում հակամարտության գոտում իրավիճակի հետագա դեգրադացման հնարավորությունը, այդ թվում նաև հաշվի առնելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի գրանցվելն ու քրդերի և արաբների միջև միջէթնիկական հակամարտության սրացումը»։