Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ քրդերի հետ

Տարածաշրջանային արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին «Առաջին լրատվական» -ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:

Թուրքիայի տանկերն այսօր առավոտյան ներխուժեցին Սիրիա: Թուրքիան այդ մասին տեղեկացրել էր Ռուսաստանին: Թուրքիայի բանակը միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ չորեքշաբթի սկսել է Ջարաբլուսի ազատագրման ռազմական օպերացիան:

Դամասկոսը հանդես է եկել Սիրիայի տարածք թուրքական տանկերի և զրահատեխնիկայի ներխուժման դատապարտմամբ և այդ գործողությունները համարել է Սիրիայի ինքնիշխանության խախտում:

Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ առանց Ռուսաստանի համաձայնության՝ թուրքական ուժերը չէին ներխուժի Սիրիա, քանի որ Ռուսաստանն այսօր ամենաակտիվ խաղացողներից  է Սիրիայի թատերաբեմում և քրդերին սատարում էր մինչև բոլորովին վերջերս:

«Ակնհայտորեն տեղի է ունեցել գործարք Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որով Ռուսաստանը աչք է փակել քրդերի հարցում, գոնե երեք քրդական կանտոնների միացման մասով Ռուսաստանը հանձնել է քրդերին և փոխել է իր դիրքորոշումը, որովհետև ամիսներ առաջ լուրջ տարաձայնություններ եղան Ռուսաստանի և Սիրիայի նախագահների միջև՝ կապված քրդական ինքնավարության հետ. ռուսները պնդում էին, որ քրդերը պետք է ստանան ինքնավարություն, իսկ Սիրիայի նախագահը դեմ էր դրան: Սա, կարծում եմ, Հայաստանի համար բավականին հետաքրքիր օրինակ պետք է լինի:

Երկրորդ հանգամանքն այն է, որ միջազգային ճանաչումը, ՄԱԿ-ի անդամ լինելը և սուվերենությունը ամենևին չեն երաշխավորում հարձակման զսպումը, և այնպիսի պետություն ինչպիսին Թուրքիան է, ով մշտապես իր շահերն է հետապնդում՝ ոչինչ և ոչ ոքի հետ հաշվի չնստելով, և պատրաստ է կատարել միջազգային իրավունքի տեսանկյունից ամենևին ոչ ընդունելի քայլեր, հաստատ որևէ երկրի ՄԱԿ-ի անդամ լինելու պարագայում անգամ կանգ չի առնի իր խնդիրները լուծելիս:

Խնդիրն այն է, որ պայքարելով Լեռնային Ղարաբաղի միֆական միջազգային ճանաչման համար, շեշտը դնելով դրա վրա և կարծելով, թե ճանաչմումը կամ կարգավիճակը ինչ-որ բանի դիմաց, թեև այսօր անգամ դա չի քննարկվում, մենք կարող ենք լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը և դրանով ապահովել անվտանգություն, ապա մենք խոր մոլորության մեջ ենք»,- նշեց քաղաքագետը:

Նա նաև հավելկեց, որ Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ քրդերի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում