ՀՀ ոստիկանության կայքում տեղադրվել են հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանու ընտրությունների տեղամասային կենտրոններ
Ընտրողների նախնական ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոններին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք մինչև 22.09.2016թ. դիմել տարածքային անձնագրային ծառայություններ կամ անձնագրային և վիզաների վարչություն: