«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ SAS սուպերմարկետին հարակից տարածքում տեսախցիկ է տեղադրվել, և այնտեղ մեքենան կայանելու պատճառով վարորդները տուգանվում են: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում, քանի որ չեն իրազեկվել:
Վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում, որպեսզի տուգանքները չեղյալ համարվեն:
«Փաստորեն Արփինե Հովհաննիսյանի ասածը ասնավանի չի, առանց նախազգուշացնելու տուգանում են»,- դժգոհում են տաքսու վարորդները:
Մանրամասները՝ տեսանյութում: