Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Գիշերային ակումբում կոշիկի համար ծեծկռտուքից հետո պարուհիներից մեկին առևանգել են

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անդրանիկ Սահակյանի ու մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Գործով հինգ ամբաստանյալ են՝ Անդրանիկ Սահակյան, Լիանա Ղուկասյան, Արշակ Սարգսյան, Ժենյա Մհերյան, Հայկ Դավթյան: Վերջին երկուսը հանցավոր արարքի կատարման պահին եղել են անչափահաս՝ 16 տարեկան:

Ամբաստանյալները մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տուժողի կյանքի և առողջության նկատմամբ վտանգավոր բռնության գործադրումով բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 16-ի լույս գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում վերը հիշատակված հնգյակը Դավթաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանից բացահայտ առևանգել է Ռոզա Զ.-ին:

Դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել հետևյալը.

2014 թվականի հուլիսի 15-ին Լիանա Ղուկասյանը հեռախոսազրույց է ունեցել Անդրեյ Սախարովի հրապարակի մերձակայքում գտնվող «Դուոս» գիշերային ակումբի պարուհիներ՝ տուժող Ռոզա Զ.-ի, այնուհետև՝ Մարիամ Մ.-ի հետ:

Լիանան փորձել է հետ ստանալ հիշյալ գիշերային ակումբում իր՝ որպես պարուհի հանդես եկած ժամանակ թողած կոշիկները:

Պարուհիները խոսակցության ժամանակ վիրավորել ու հայհոյել են միմյանց:

Լիանան այդ մասին հայտնել է իր ծանոթներին՝ Ժենյային, Հայկին, Անդրանիկին, վերջինս էլ հայտնել է Արշակին:

Մարիամ Մ.-ի բնակության վայրը պարզելու և Լիանայի կոշիկները վերադարձնելու նպատակով էլ հնգյակը, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության է եկել՝ առևանգել Մարիամի գործընկերուհուն՝ Ռոզա Զ.-ին:

Նախապես դերաբաշխում կատարելով՝ Անդրանիկի կողմից շահագործվող «Օպել» մեքենայով հուլիսի 16-ի լույս գիշերվա ժամը 5-ի սահմաններում գնացել են Դավթաշեն թաղամաս: Երեք չափահասները՝ Անդրանիկը, Լիանան ու Արշակը, մնացել են մեքենայում, իսկ անչափահասներ Ժենյան ու Հայկը՝ Դոնիկն ու Հայկոն, գնացել են Ռոզայի բնակարան: Նրանք այդ գիշերային ժամին ներխուժել են բնակարան, պահանջել են, որ Ռոզան գնա իրենց հետ՝ Մարիամին գտնելու համար: Ռոզան չի ցանկացել: Ռոզայի մայրիկի ու տատիկի ներկայությամբ Ռոզային քաշքշելով ու սպառնալով՝ դուրս են բերել բնակարանից, մտցրել են վերելակ, իջեցրել են շենքի բակ:

Ժենյան քաշել է Ռոզայի մազերից, բռնել է նրա մեջքից, Հայկը բռնել է նրա ոտքերից ու այսպես խափանելով նրա դիմադրությունը՝ գրկել ու Ռոզային մոտեցրել են Անդրանիկի մեքենային: Այդ ընթացքում նրանց է մոտեցել նաև Արշակը, ձեռքով փակել է Ռոզայի բերանը, որ չգոռա:

Ռոզային նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին: Արշակը նստել է վարորդի կողքին, Ռոզայի կողքերին նստել են Լիանան ու Ժենյան, Հայկը նստել է Ժենյայի կողքին:

Անդրանիկը մեքենան վարել է դեպի Կենտրոն: Ճանապարհին Հայկը գրպանից հանել ու ցուցադրել է դանակ՝ ասելով, որ եթե Ռոզան տանից դուրս չգար, Ժենյան տանը եղած անձանց կհարվածեր դանակով:

Անդրանիկն ու Լիանան ներկայացրել են իրենց պահանջը՝ վերադարձնել Լիանայի կոշիկները, գտնել Մարիամ Մ.-ին կամ ցույց տալ նրա տան տեղը:

Խումբը մեքենայով գնացել է Սախարովի հրապարակ՝ «Դուոս» գիշերային ակումբի մոտ: Ապա մեքենայով գնացել են Նոր Նորք՝ Մարիամի տունը գտնելու, բայց հասցեն չկարողանալով պարզել՝ Ռոզային տեղափոխել են Զեյթուն: Այնտեղ իմացել են, որ Ռոզայի մայրը դիմել է ոստիկանություն: Ժամը 6-ն անց 30-ին Ռոզային բաց են թողել:

Խմբի կազմում մարդու բացահայտ առևանգման մեղադրանքով ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել: Մասնավորապես՝ Անդրանիկ Սահակյանը հայտնել է, որ գնացել են Ռոզայենց տուն՝ Մարիշի՝ Մարիամի հեռախոսահամարը պարզելու, քանի որ Մարիշը հայհոյել էր Լիանային:

Ռոզան աշխատել է «Դուոս» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, Լիանան այնտեղ աշխատել է նախկինում՝ ընդամենը մեկ օր, դեպքի պահին չի աշխատել:

Անդրանիկն ասել է՝ չգիտի, թե Մարիշն ինչու է հեռախոսով իրենց բոլորին հայհոյել: Մտածել են՝ Մարիշը կարող է Ռոզայենց տանը լինել: Ժենյան ու Հայկը իրենց կամքով են բարձրացել Ռոզայենց բնակարան, դա արել են ո՛չ այն պատճառով, որ անչափահաս են եղել ու բոլորովին էլ չեն մտածել՝ բռնվելու դեպքում օգտվել այդ հանգամանքից: Նրանց բարձրանալ-իջնելը տևել է 7-10 րոպե: Եթե Ռոզան հրաժարվեր տնից դուրս գալ, իրենք ոչինչ չէին ձեռնարկի: Իրենց մոտ զենք, դանակ չի եղել: Արշակը մեքենայից չի իջել: Ռոզան մեքենայից իջել ու զանգել է իր մորը՝ հայտնելու համար, որ ամեն բան կարգին է: Ռոզայի նկատմամբ բռնություն չի գործադրվել: Ճանապարհին մեքենայի ներսում նորմալ մթնոլորտ է եղել, սպառնալիքներ չեն հնչեցվել: Երբ Կոմիտասի պողոտայում մեքենան կանգնեցրել են, Ռոզան հնարավորություն է ունեցել իջնելու և հեռանալու: Գնացել են «Դուոս» գիշերային ակումբի մոտ, սպասել են Մարիշին, բայց նա դուրս չի եկել: Գնացել են Նորքի զանգված, որ Ռոզան ցույց տա Մարիշի տան տեղը, բայց հասցեն իմանալ չեն կարողացել, ուղևորվել են Զեյթուն, այնտեղից Ռոզային տուն են ճանապարհել տաքսիով: Ամբողջ ուղևորությունը տևել է մեկուկես ժամ: Ոստիկանության մասին խոսք չի եղել…

Նախաքննական ցուցմունքում Անդրանիկը հայտնել է, որ իր ընկերուհի Լիանան բազմիցս առաջարկել էր գումար աշխատելու նպատակով իրեն թույլ պարելու որևէ գիշերային ակումբում: Չնայած ինքը դեմ է եղել, բայց, այնուամենայնիվ, համաձայնել է: Դեպքից մոտ մեկ ամիս առաջ Լիանան աշխատանքի է ընդունվել Արտաշատում գտնվող «Դոնա» ակումբում, բայց պայմաններին չի հարմարվել, քսան-քսանհինգ օրից դուրս է եկել աշխատանքից:

Լիանայի ընկերուհի Ռոզան, ով նույնպես պարուհի էր, առաջարկել է, որ Լիանան գնա «Դուոս» ակումբ՝ այնտեղ աշխատանքի ընդունվելու: Երբ Լիանան աշխատում էր Արտաշատում, ինքը նրա համար 50 հազար դրամով պարուհու կոշիկներ է գնել: Երբ Լիանան աշխատանքի է ընդունվել «Դուոսում», կոշիկներն իր հետ տարել է, բայց երկու օր հետո դուրս է եկել աշխատանքից՝ կոշիկները թողնելով այդ ակումբում:

Հաջորդ օրն իրենք գնացել են «Դուոս», հանդիպել են մենեջերին, պահանջել են կոշիկները վերադարձնել: Բայց կոշիկները չեն վերադարձրել: Նույնիսկ ասել են, թե կոշիկները կվերադարձնեն, եթե իրենք կոշիկների համար 100 հազար դրամ վճարեն: Լեզվակռիվ է եղել, գնացել են տուն:

Երբ Ռոզան եկել է իրենց տուն, հարցրել են՝ նա կարո՞ղ է Լիանայի կոշիկները հանել ակումբից: Ռոզային նույնիսկ խոստացել են 50 հազար դրամ: Հայկը հարդարել է Ռոզայի մազերը, բայց երբ պահանջել է հարդարման երեք հազար դրամը, Ռոզան հայհոյանքներ է տվել:

Երբ հանդիպել են Ռոզային, նա ասել է, թե Լիանայի կոշիկները տվել են իրեն, իսկ իր պարային կոշիկները՝ պարուհի Մաշային…

Դատարանը հաշվի է առել, որ տուժողը հաշտվել է բոլոր հինգ ամբաստանյալների հետ, բողոք կամ պահանջ չի ունեցել…

Ընդհանուր իրավասության դատարանը հինգ ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առևանգման համար ու չափահաս եռյակին՝ Անդրանիկ Սահակյանին, Լիանա Ղուկասյանին, Արշակ Սարգսյանին դատապարտել է 4-ական տարի ազատազրկման: Անչափահասներ Ժենյան ու Հայկը դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման: Բոլորի պատիժներին հաշվակցվել է նախնական կալանքի տակ յուրաքանչյուրի անցկացրած ժամանակահատվածը:

Դատավճիռը բողոքարկել է մեղադրանքի կողմը՝ հենց անչափահասներ Ժենյա Մհերյանի ու Հայկ Դավթյանի մասով՝ նրանց նկատմամբ նշանակված պատիժները համարելով ակնհայտ մեղմ ու պահանջելով խստացնել պատիժները՝ նշանակելով նրանց կատարած արարքին համաչափ արդարացի պատիժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում