Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսել Սերժ Սարգսյանը Մոսկվայում. ԼՂՀ նախագահի խոսնակի արձագանքը

«Շատ կարևոր է, որ կատարվեն ԼՂ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք դրան պատրաստ ենք»,- Մոսկվայում այսօր կայացած հանդիպման ժամանակ դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Սերժ Սարգսյանը։ Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, արդյոք դրանք նոր պայմանավորվածություններ են, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, ինչը տարբեր մեկնաբանությունների պատճառ է դառնում։

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից։ Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի նշածը թերևս վերաբերում է համանախագահող երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին, որոնք վերաբերում են զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների ներդրման շուրջ ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Ինչպես գիտենք, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ որ կրկին ուժի մեջ մտան 1994-1995 թվականի զինադադարի մասին պայմանագրերը, միջնորդ երկրները հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման և կանխման մեխանիզմների աշխատանքներին։ Հետևաբար այստեղ էլ հիմնական շեշտը դրվում է հենց դրա վրա։ Հենց այդ մեխանիզմների ներդրման շուրջ է, որ եղել է պայմանավորվածություն»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Արցախը նույնպես պատրաստակամ է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքը սրան է վերաբերում, քանի որ սա նոր պայմանավորվածություն է։ Մնացած բոլոր խնդիրները ապագայի խնդիրներ են։ Պետք է սկսել այս ստորին հարցերից, որոնք ևս կարևոր են։ Եթե վստահության, խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմները չներդրվեն, դրանց հենքի վրա հնարավոր չի լինի այլ խնդիրներ կարգավորել»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի խոսնակը։

Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի նշած պայմանավորվածությունները վերաբերում են վերջին շրջանում շատ քննարկվող տարածքների հանձնմանը կամ փոխզիջումային տարբերակներին։ «Երբ մենք խոսում ենք փոխզիջումային տարբերակներից, այս ամենը մենք պետք է մշակենք։ Ադրբեջանն ինքը պետք է հասկանա, թե ինչ է փոխզիջումը։ Իրենք փոխզիջման տակ հասկանում են զիջում, որը ճիշտ չէ։ Հյուսիսային Արցախի խնդիր կա, Շահումյանի, Գետաշենի, այս տարածքները մենք համարում ենք մերը։ Փոխզիջման դեպքում այս տարածքների կարգավիճակը որը պետք է լինի, ում պետք է պատկանի։ Սա այնքան բարդ խնդիր է, որը միակողմանի չէ, ու եթե Ադրբեջանը պատրաստ է խոսել տարածքների հանձնման մասին մեր կողմից, ապա ինչը պետք է պատրաստ լինի խոսել նաև իմ նշած տարածքների մասին»,- ասաց Բաբայանը՝ չհստակեցնելով, թե արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը կարող էր տարածքների հանձնմանը վերաբերել։

Ինչ վերաբերում է հանդիպումներին, բանակցությունների այս փուլին, որը կրկին անցնում է առանց Արցախի մասնակցության, Բաբայանը նկատեց. «Արցախի վերադարձը բանակցային սեղանին առանցքային բաղադրամասն է, քանի որ առանց դրա հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման։ Բայց սա նույնպես բարդ խնդիր է, քանի որ, կրկնում եմ, Ադրբեջանը այս հարցում էլ շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Ինքը պատրաստ չէ կառուցողական երկխոսության, որից հետո հնարավոր չէ կոնֆլիկտի լիարժեք կարգավորում։ Արցախի կարգավիճակի կարգավորումը որպես բանակցային կողմ հրամայական է և ուշ թե շուտ լինելու է»,- ընդգծեց Բաբայանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում