Chanel տունը հրավիրել է դերասանուհի Քրիստեն Ստյուարտին՝ նկարահանվելու կոսմետիկայի նոր հավաքածուի գովազդում: Դերասանուհին նկարահանվել է նոր կերպարում՝ ցուցադրելով ոչ ստանդարտ դիմահարդարում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գունային ներկապնակում գերիշխողը եղել է կարմիրը: «Այս գույնը ժամանակից դուրս է: Այն սեքսուալ է, վառ և միաժամանակ շատ խոցելի»,- նշել է Chanel-ի վիզաժիստ Լյուչիա Պիկան:
Գովազդային արշավի կարգախոսը դարձել է Կոկո Շանելի մեջբերումը՝ «Հագեք կարմիր և գրոհեք»: