Ձմռանը ԱՄՆ-ում ընդունված էր դիետան՝ հիմնաված ոսկրի արգանակի վրա, սակայն ամռանը դրա պահանջարկը նվազել է, հայտնում է viknaodessa.od.ua-ն:
Շոգին Նյու Յորքի Springbone Kitchen ռեստորանը առաջարկում է պաղպաղակ ոսկրի արգանակից: Նրա կազմում մտնում են նաև կաթ, թխկու օշարակ և մրգերի կամ հատապտուղների խյուս: Այդ պաղպաղակը պարունակում է շատ քիչ շաքարավազ և շատ մրգեր: Այն ունի թեթև մսի համ: Արգանակային պաղպաղակի չափաբաժինը արժե 4 դոլար: