Pokemon GO-ն անվճար ժամանցային խաղերի հավելվածների մեջ դարձել է ամսվա գլխավոր հիթը: Մասնագետները ներկայացրել են այդ խաղի դրական և բացասական կողմերը: Նրանց կարծիքով՝ անտարակուսելի դրական կողմ է համարվում այն, որ խաղը օգտատերերին ստիպում է շարժվել: Սակայն խաղը շատ ժամանակ է խլում և խանգարում է շփմանը: Այս մասին հայտնում է aif.ru-ն:
Pokemon GO-ն բջջային հեռախոսների խաղ է, որը հուլիսի սկզբին ներկայացրել է ճապոնական Nintendo ընկերությունը: Հավելվածում միավորված են թվային և իրական աշխարհները: