Համացանցում է հայտնվել «Քիք-բռնցքամարտիկը» մարտաֆիլմերի շարքի վերաթողարկման թրեյլերը, որտեղ հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը խաղացել է գլխավոր հերոսի ուսուցչի դերը: Այս մասին հայտնում է fine-femina.com.ua-ն:
Թոնգ Պոյի դերը կատարել է ըմբշամարտիկ Դեյվ Բատիստան: Մարտաֆիլմի դերասանական կազմում են նաև Ջինա Կարանոն, Սարա Մալակուլ Լեյնը և Ալեն Մուսին: Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Սթոկուելը, ով հայտնի է «Արյունոտ վրեժ» ֆիլմից: Նոր «Քիք-բռնցքամարտիկի» պրեմիերան կկայանա սեպտեմբերի 12-ին՝ ԱՄՆ-ում: