WhatsApp մեսենջերը չաթերում նամակագրությունը պահպանում է նույնիսկ հեռացնելուց հետո, հայտնաբերել է անվտանգության փորձագետ Ջոնաթան Զդզիարսկին: Այդ մասին գրում է The Verge-ը:
Մասնագետը հետազոտել է ծրագրի վերջին տարբերակը և հայտնաբերել, որ մեսենջերը տվյալները փոխանցում է iCloud ամպային պահեստարան նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերը հեռացրել է նամակագրությունը:
Զդզիարսկու խոսքերով՝ նամակագրությունը ստանալու համար հարկավոր է դրան ունենալ ֆիզիկական մուտք, սակայն միևնույն է, դա ստեղծում է պոտենցիալ սպառնալիք: Բացի այդ՝ քանի որ WhatsApp-ը տեղադրված է iOS սարքերում, հասանելիություն կարելի է ստանալ ամպային պահեստարանի կրկնօրինակն ունենալու դեպքում: Օրինակ՝ այդպիսի մեթոդի կարող են դիմել հատուկ ծառայությունները: