Ավստրալական Fastbrick Robotics ընկերությունը ներկայացրել է Hadrian X ռոբոտը, որը կարող է ժամում մինչև 1000 աղյուս շարել: Այս մասին հայտնում է Digital Trends-ը:
Շինարարական աղյուսների 3D-տպագրության կիրառման, շարելու բարձր տեմպի և շուրջօրյա աշխատանքի հնարավորության շնորհիվ Hadrian X-ը կարող է տուն կառուցել ընդամենը 2 օրում:
Ռոբոտը կարող է աշխատել տարբեր տեսակի աղյուսներով, ինչն ընդլայնում է դրա կիրառման հնարավորությունները: Այն հնարավոր է ծրագրավորել ամենատարբեր նախագծերի իրականացման համար:
Տեսանյութում կարելի է տեսնել ավելի վաղ թեստային նախատիպի՝ Hadrian 105-ի աշխատանքը, որն աշխատում է պակաս արագությամբ և չափով ավելի փոքր շինարարական աղյուսներով: